Աշխարհում ինչ-որ առևտուր է տեղի ունենում պետությունների առաջին դեմքերի միջև: Այդ առևտրի մեջ գին գցելու կամ բարձրացնելու համար, մեկընդմերթ «ԻՊ»-ի ահաբեկիչներին են գործի մեջ դնում, որի արդյունքում տուժվում է միշտ տուժվողը՝ ժողովուրդը:
Եթե ցանկանում են մեկին իր կողմը քաշել, օգտագործում են «ԻՊ»-ին՝ կազմակերպելով ահաբեկչություն, եթե ցանկանում են մեկից ազատվել, կրկին կազմակերպում են ահաբեկչություն «ԻՊ»-ի ձեռքով, բայց այդ ազատվելիքի անունից։
Մի խոսքով քանի դեռ նավթի, ոսկու ու մարդու առևտուրը կա ՝ մենք ականատես կլինենք բազում ահաբեկչությունների, նույնիսկ կարող ենք ականատես լինել ահաբեկչական պետության ի հայտ գալուն։
Կիլիկիան Հայաստան, Ֆեյսբուք։