Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ ԱԺ պատգամավորներն այցելել են առաջնագիծ

19 Նոյեմբեր, 2015 23:37
ԼՂՀ ԱԺ պատգամավորներն այցելել են առաջնագիծ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարևելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր և այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ԱԺ լրատվական վարչությունից, պատգամ ավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում և ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին:

Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ պահելու և մարտական բարձր ոգի ցուցաբերելու համար՝ խորհրդարանականները վստահեցրել են, որ առաջնագիծը շարունակելու է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժո ղովի նախաձեռնությամբ պատգամավորների այցերը հանրապետության սահմանային բնակավայրեր և առաջնագիծ տեղի են ունեցել նաև հոկտեմբեր ամսվա ընթացքում և նախատեսվում է դրանք շարունակել առաջիկայում ևս:

Լրահոս

Դիտել ավելին