Կարևոր իրադարձություններ

Ինչով է վտանգավոր երիտասարդ տղամարդկանց մեծ որովայնը

20 Նոյեմբեր, 2015 18:05
Ինչով է վտանգավոր երիտասարդ տղամարդկանց մեծ որովայնը

Այսօր հաճախ կարելի է փողոցներում հանդիպել տարբեր տարիքի, սակայն մեկ ընդհանուր բան՝ մեծ որովայն ունեցող տղամարդկանց՝ գրում է Direct-press.ru-ն:

Շատերը կարծում են, թե մեծ որովայնը ունևոր լինելու նշան է, սակայն մասնագետները պնդում են, որ դա կարող է առղջության հետ կապված խնդիրներ առաջացնել կամ լինել այդ խնդիրների հետևանք՝ հատկապես երիտասարդ տղամարդկանց դեպքում։

Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի խոսքով՝ եթե տղամարդու գոտկատեղն 93 սմ-ից ավելի է, նա շատ մեծ հավանականությամբ ունի մետաբոլիկ համախտանիշ՝ օրգանիզմում մի շարք խախտումների շատ վտանգավոր համադրություն: Ընդ որում, այս դեպքում ճարպը կուտակվում է հենց որովայնի և ներքին օրգանների շրջանում:

Մասնագետի խոսքով՝ այդ ճարպն ամենավտանգավորն է: Այն տղամարդու օրգանիզմում արտադրում է մի շարք բացասական հորմոններ, որոնք ճնշում են տղամարդու հորմոնի՝ թեստոստերոնի սինթեզը, որը պատասխանատու է տղամարդու արտաքինի, ուժի և իհարկե՝ սեռական ֆունկցիաների համար:

Լրահոս

Դիտել ավելին