Կարևոր իրադարձություններ

Հրաշքով տուն վերադարձած վնասված B-17 ռմբակոծիչների 17 պատմական լուսանկար

20 Նոյեմբեր, 2015 21:11
Հրաշքով տուն վերադարձած վնասված B-17 ռմբակոծիչների 17 պատմական լուսանկար

Բոյինգ B-17 «Թռչող ամրոց» չորս շարժիչներով հագեցած ռմբակոծիչները հայտնի են իրենց դիմացկունությամբ։ Ենթադրվում է, որ 1935-1945թթ-ի ընթացքում 12,732 B-17-եր են արտադրվել, որից 4735-ը կործանվել են պատերազմական գործողությունների ժամանակ։

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ռմբակոծիչների 100-րդ ավիաջոկատի՝ Ֆրանկֆուրտում վնասված B-17 ռազմական ինքնաթիռն Անգլիայի օդանավակայանում։ Այն վերանորոգվել ու 1944թ-ին նորից օգտագործվել է ռազմական գործողություններում։

eeebe3963b7baaec9dd049b4c39e21e2

ԱՄՆ ռազմաօդային ուժերի 379-րդ ռմբակոծական խմբի B-17 ինքնաթիռը։

64ae02471324514f9a60e9ae9e1e375b (1)

f5dcdc9542136ee5345bad4967a2ec9b

124393 սերիական համարով B-17 ինքնաթիռի վնասված պոչը (մոտ 1942թ.)։

Eager Beaver Tail Damage (C. 1942)

Գերմանիայի Քյոլն քաղաքում ռազմական առաքելության ժամանակ 601-րդ ավիաջոկատի 398-րդ ռմբակոծական խմբի B-17G 43-38172 վնասված ինքնաթիռը 1944թ-ի հոկտեմբերի 15-ին։

Boeing B-17G

414-րդ ավիաջոկատի 97-րդ ռմբակոծական խմբի Բոինգ B-17F-5-BO (S/N41-24406) ինքնաթիռը Թունիսում Me-109-ի հետ բախվելուց հետո։ Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Ալժիրի Բիսկարա ռազմաբազայում։

B-17-battle-casualty152d537edd9f80be7445ad41c23253912

413-րդ ավիաջոկատի 96-րդ ռմբակոծական խմբի Բոինգ B-17F-90-BO (42-30188) ինքնաթիռը 1944թ-ի փետրվարի 4-ին՝ Ֆրանկֆուրտի առաքելությունից հետո։ Լեյտենանտ Ջոսեֆ Միքենմը փորձել է վայրէջք կատարել մոտակա անավարտ կառուցապատմամբ ռազմաբազայում, սակայն վթարի է ենթարկվել Նորֆոլքի Իսթ Շրոֆամ բնակավայրում։ Անձնակազմի բոլոր 7 անդամները կենդանի են մնացել, սակայն ինքնաթիռն անդառնալիորեն վնասվել է և արդեն անպիտան դարձել հետագա օգտագործման համար։

7219542876_d2d3867065_o

324-րդ ավիաջոկատի 91-րդ ռմբակոծական խմբի «Shirley Jean» (42-107040) ինքնաթիռը։

2951677151_3ee355c3b9_b

B-17 «Little Miss Mischief» ինքնաթիռը Բեսինգբորնում վթարային վայրէջքից հետո։

2fe663248bc3a0849fb930f80f02bf3a

B-17 ինքնաթիռը Fw190-ի հետ բախումից հետո։

d7c0ad163d5a0088290204f1699a11c2

401-րդ ռմբակոծական խմբի B-17G Belly ինքնաթիռն Անգլիայում 1944թ-ի հոկտեմբերի 29-ին։

bad7bfde2bb80ff09dcb169f6ac43922

324-րդ ավիաջոկատի 91-րդ ռմբակոծական խմբի B-17 ինքնաթիռը։

8e7d09c6a0ba84b04d2db3ac59c037ef

ԱՄՆ ռազմաօդային ուժերի 327-րդ ավիաջոկատի 92-րդ ռմբակոծական խմբի B-17G-15-VE s/n 42-97479 ինքնաթիռը 1944թ-ի մարտի 6-ին Բեռլինի մոտակայքում ռազմական առաքելության ժամանակ վնասվելուց հետո։ Ինքնաթիռը վերանորոգվել ու նորից գործածության է հանձնվել։

74acd63a60eb4053da61ab2947309960

Հունգարիայի Դեբրեսեն բնակավայրում B-17 ինքնաթիռն ուղղակի հարված է ստացել, որի արդյունքում անձնակազմի 3 անդամները զոհվել են, երկուսը՝ վիրավորվել։ Օդաչուն հասցրել է հետ վերադառնալ դրանով ռազմաբազա, սակայն վայրէջքի ժամանակ ինքնաթիռը թուլացել ու քանդվել է։

f119ec99f61c1752a7308bc18d7fa95e

97-րդ ռմբակոծական խմբի B-17F ինքնաթիռը։

e87ec2e3d92dd5309b278b987c49d8c7

Լրահոս

Դիտել ավելին