Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ ԳՄ նիստը տևել է կես ժամ. Դերենիկ Դումանյանի ծննդյան օրն է եղել. «Հրապարակ»

20 Նոյեմբեր, 2015 09:28
ՀՀԿ ԳՄ նիստը տևել է կես ժամ. Դերենիկ Դումանյանի ծննդյան օրն է եղել. «Հրապարակ»

Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստը տեւել է ընդամենը կես ժամ: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նախընտրում է ԳՄ անդամներին առանձին-առանձին ընդունել եւ քննարկել բոլոր հարցերը: Սակայն այս անգամ ԳՄ-ն «կարճ կապելու» այլ առիթ էլ է եղել. ԳՄ անդամ, առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի ծննդյան օրն է եղել, եւ ՀՀԿ-ում սեղան են գցել` կոնյակ, կոնֆետ: Իրար ատելուց ու ամբիցիաներից ճկռած ՀՀԿ գրասենյակում դա էլ մեծ տոն է համարվել` ռելաքսի առումով: Ի դեպ, ԳՄ-ում ծերերն իրենց «վոժդից» հետաքրքրվել են` ինչ-որ բան ասել-խոսելո՞ւ է Սահմանադրության առնչությամբ: Սերժ Սարգսյանն ասել է. «Հեռուստատեսությամբ հարցազրույց կտամ, սակայն ֆորմատը դեռ որոշված չէ»: Քննարկվում է 2 ֆորմատ` «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի եւ «պատասխանատու» լրատվամիջոցների խմբագիրների կլոր սեղանի:

 

Լրահոս

Դիտել ավելին