Ամերիկյան Spirit Airlines բյուջետային ավիաընկերության А320 ինքնաթիռը՝ 92 ուղևորներով, արտակարգ վայրէջք է կատարել Ֆլորիդա նահանգի Ֆորթ-Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է Miami Herald պարբերականը:
Ֆորթ-Լոդերդեյլից Մինեապոլիս ուղևորվող 596 չվերթը օդում ընդամենը 15 րոպե է եղել, երբ որոշում է ընդունվել անվտանգության նկատառումներով վերադառնալ թռիչքի օդանավակայան:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը մոտ 23.05-ին (Երևանի ժամանակով՝ 08.05-ին):
«Ինքնաթիռն անվտանգ վայրում է, ներկայումս վտանգ չի հայտնաբերվել, բայց պետք է ստուգում կատարվի: Ակնհայտ է՝ այդ մասին հայտնել է ուղևորներից մեկը, բայց մենք պետք է այդպիսի բաները լուրջ ընդունենք»,- իր թվիթերյան էջում հայտնել է հրշեջ փրկարարական թիմի մամլո քարտուղար Մայք Յախլեսը: