Կարևոր իրադարձություններ

Նիդեռլանդները ևս կմիանա ԻՊ-ի դեմ պայքարին

20 Նոյեմբեր, 2015 11:52
Նիդեռլանդները ևս կմիանա ԻՊ-ի դեմ պայքարին

Նիդեռլանդները չի բացառում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը, հայտնել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:

Նրա խոսքով` այս փուլում ինքը չի աջակցում այդ գաղափարին, սակայն հետագայում նման հնարավորությունը չի բացառվում, փոխանցում է Корреспондент-ը:

Նիդեռլանդները գտնվում է արևմտյան կոալիցիայի կազմում, որը պայքարում է ահաբեկիչների դեմ Մերձավոր Արևելքում, սակայն ավիահարվածներ է հասցնում իսլամիստների դիրքերին միայն Իրաքում, որի կառավարությունը հավանություն է տվել նման գործողություններին։

Միևնույն ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նման օգնություն չի խնդրել, ինչի կապակցությամբ Նիդեռլանդների կառավարությունում կարծում են, որ Սիրիայում ավիահարվածները կարող են միջազգային նորմերի խախտում դառնալ։

Լրահոս

Դիտել ավելին