«Օրեր առաջ դուք ինձանից տարաք իմ կյանքի ամենակարևոր մարդուն, իմ կյանքի միակ սիրուն, իմ որդու մորը, սակայն ես ձեզ չեմ արժանացնի իմ ատելությանը, դուք մեռած հոգիներ եք: Եթե Աստված, որին կուրորեն հավատում եք և նրա համար սպանում ստեղծել է մեզ իր կերպարից ելնելով, ամեն փամփուշտը, որը դիպչել է կնոջս մարմնին՝ Նրա սիրտն էլ է խոցել»:
«Այդ պատճառով ես ձեզ այդ նվերը չեմ մատուցի՝ դուք ինձանից ատելություն չեք ստանա: Գիտեմ, հենց դա է ձեր նպատակը, սակայն չեմ պատրաստվում ձեզ նման կերպ պատասխանել, այդ նույն կուրությամբ, որը ձեզ այդպիսինն է դարձրել: Դուք ցանկանում եք, որպեսզի ես ձեզանից վախենամ, որպեսզի ձեր հայրենակիցներին սարսափով և կասկածանքով նայեմ, որպեսզի ես իմ ազատությունը զոհեմ անվտանգությանը»:
«Վերջապես այսօր առավոտյան տեսա ես նրան, այդքան օրերից հետո նա նույն գեղեցկուհին էր, նույնն էր մնացել այն պահից, երբ դուրս եկավ տանից և ում սիրահարվել էի 12 տարի առաջ»:
«Այժմ մենք երկուսով ենք մնացել՝ ես և իմ որդին: Մենք ուժեղ ենք, ամբողջ աշխարհի բանակներից ավելի ուժեղ և հզոր: Մեր որդին դեռ 17 ամսական է: Այս երեխան իր ամբողջ կյանքով, իր երջանկությամբ և ազատությամբ ձեր դեմ կկանգնի: Նրա ատելությանն էլ դուք երբեք չեք արժանանա»:
Թարգմանությունը՝ shabat.am-ի
Իմ ատելությանը ձեզ չեմ արժանացնի. գրել է Բատակլանում մահացած լրագրողի ամուսինը