Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

20 Նոյեմբեր, 2015 12:23
Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԼՂՀ վարչապետն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա Հայ Առաքելական եկեղեցու, համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և որոշ կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարան: Հանդիպումներ են նախատեսվում նաև որոշ անհատ բարերարների հետ, իսկ նոյեմբերի 26-ին Արայիկ Հարությունյանը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:

Լրահոս

Դիտել ավելին