Կարևոր իրադարձություններ

Հայաստանը հարուստ ժառանգություն ունի և շատ հյուրընկալ երկիր է

20 Նոյեմբեր, 2015 13:08
Հայաստանը հարուստ ժառանգություն ունի և շատ հյուրընկալ երկիր է

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակներում այսօր մեկնարկեց նորարարական ծրագիր, որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը՝ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

««Իմ Հայաստան» ծրագրի նպատակը և խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը քարտեզի վրա հայտնի դառնա որպես համաշախարհային դասի տուրիստական երկիր»,- ասաց նա և նկատեց, որ Հայաստանը հարուստ ժառանգություն ունի և շատ հյուրընկալ երկիր է:

Դեսպանն ասաց, որ ծրագիրը քառամյա է, արժեքն է 5 միլիոն դոլար և ծրագրում կօգտագարծվի Հայաստանի առկա ներուժը: Նա ասաց, որ Հայաստանի գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները կհամադրվեն իրենց փորձի հետ, որպեսզի ձևավորեն հետաքրքիր փաթեթ, որը գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար և կներշնչի նրանց գալ Հայաստան: Դեսպանը նաև նկատեց, որ տնտեսությանն էլ այս ծրագիրը կարող է օգուտ բերել:

Լրահոս

Դիտել ավելին