Կինն այս դժվար որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ արդեն ի զորու չի եղել հաշմանդամ երեխային հոգ տանել: Մինչ 30 տարեկանը կինը կենտրոնացել էր իր կարիերայի վրա և չէր հանդիպել իր երազների տղամարդուն: Սակայն, զգում էր, որ մայրանալու հնարավորությունը հեռվանում է: Կայուն աշխատանքով և կարողությամբ պրոֆեսիոնալ լուսանկարիչը որոշում է, որ երեխա է ցանկանում՝ որդեգրել:Մի քանի մանկատներ այցելելուց հետո նրան ցուցադրում են մի տղայի տեսանյութ, որը գրավում է նրա սիրտը:
«Ես չէի ցանկանում, որ երեխան հաշմանդամ լինի, քանի որ միայնակ պետք է որդեգրեի և չէի կարողանա նրան մեծացնել», -նշում է կինը:
«Նրա փաստաթղթերում նշվում է, որ նա առողջ տղա երեխա է: Այդ օրն այնքան յուրահատուկ էր, ես պատրաստվում էի նրան տուն տանել արդեն»,- հայտնում է կինը:
Կինը գիտեր, որ երեխան մի փոքր ուշ է զարգանում, սակայն, նա լավատեսորեն էր տրամադրված: Տեսնելով միայն տեսագրությունն ու մի քանի նկարները՝ նա սկսում է անհանգստանալ որդու համար:Տղան չէր անում այն, ինչ անում են երեխաներն այդ հասակում: Նա չէր կարողանում շրջվել, խոսել և թույլ մկանային համակարգ ուներ: