Կարևոր իրադարձություններ

Օսկանյանի ու Աբրահամյանի քաղաքական ճակատագիրն օդի՞ց է կախված

20 Նոյեմբեր, 2015 15:25
 Օսկանյանի ու Աբրահամյանի քաղաքական ճակատագիրն օդի՞ց է կախված

Վերջերս քաղաքական դաշտում հայտնված ինտրիգը, թե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում, կամաց-կամաց ցրվում է:

Ըստ տարածված տեղեկությունների, Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու հնարավորությունները 50-50 են:

Նա սպասում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ավարտին և դրանց հետևող զարգացումներին:

Ըստ նույն տեղեկությունների, Օսկանյանը այնքան էլ ոգևորված չէ կուսակցություն ստեղծելու գաղափարով, քանի որ մարդկային ռեսուրսի խնդիր ունի:

Չի բացառվում,  սակայն, որ այս  շրջանում կուսակցության շուրջ հակասական տեղեկությունները ևս՚ ինտրիգների սիրահար Օսկանյանի խաղի մի մասն է կազմում:

Չմոռանանք, որ նա համառորեն լռում է  և հորդորում սպասել: «Ձեզ հետաքրքիր չէ՞, որ ինտրիգը մնա, ուրեմն պետք է սպասել»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Մինչ Օսկանյանը լռություն է պահպանում, , ԲՀԿ և դրան մոտ գնտվող շրջանակն, ասում են,  սպասում է այդ կուսակցության ստեղծմանը:

Տեղկություններ են շրջանառվում, որ անհամբերների թվում են մանավանդ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, ովքեր համարվում են քոչարյանական թև:

Կարելի է ասել, որ քաղաքական սպասումներն այժմ բաժանված են երկու մասի՝ Օսկանյանի և Աբրահամյանի խոստացած, բայց և դեռևս չիրականացող գաղափարներով:

Նկատենք միայն, որ վերջին շրջանում ձեռնարկված քաղաքական նախագծերը  հիմնականում չեն կայանում:

Նույն բախտին է արժանացել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախագիծը, որի շուրջ կարծես թե էական խնդիրներ են ծագել:

Աբրահամյանն, ըստ տեղեկությունների, բանակցություններ է սկսել նաև ՌԴ իշխանությունների հետ՝ Պետդումայի 2016-ի խորհրդարանական ընտրություններում 77-ամյա Արթուր Չիլինգարովի տեղը զբաղեցնելու նպատակով:

Թե ինչպես կդասավորվի Օսկանյանի և Աբրահամյանի օդից կախված քաղաքական ճակատագիրը, դժվար է ասել, նամանավանդ, որ ինչ-որ բան հուշում է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո դեռ շատ գետեր են հոսելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին