Արարատի մարզի Գետափնյա գյուղում գտնվող բենզալցակայանի վրա նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը զինված հարձակում է իրականացվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հարձակում կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: