Օրերս պապարացիները լուսանկարել են Բրեդլի Կուպերին Մանհեթենում Իրինա Շեյքի բնակարան մեծ քանակությամբ իրեր տեղափոխելիս։
Ենթադրվում է, որ Բրեդլին ու Իրինան կապրեն միասին։ 40-ամյա Կուպերն ու 29-ամյա Շեյքը միասին են արդեն 7 ամիս, սակայն որևէ կերպ չեն մեկնաբանում իրենց սիրավեպը։ Պատճառը, հավանաբար, իրենց նախկին հարաբերություններն են։
Նշենք, որ ամիսներ առաջ Բրեդլին հանդիպել է բրիտանացի երիտասարդ մոդել Սյուկի Ուոթերհաուզի հետ, իսկ Իրինան կյանքի 5 տարիները նվիրել է հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին։
Աստղայի զույգին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրանք պատրաստվում են ամուսնանալ ու երազում են երեխա ունենալու մասին։ Չի բացառվում, որ շուտով կհաղորդվի նրանց նշանադրության մասին։