SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է նոյեմբերի 15-ին Նաիրի Զարյան և Վրացական փողոցների խաչմերուկում տեղի ունեցել շղթայական ավտովթարը, որի հետևանքով էլ վրաերթի է ենթարկվել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնը:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 19:30-ի սահմաններում բախվել են Երևանի բնակիչներ, 22-ամյա Սուրեն Հունանյանի վարած Ford մակնիշի 34 LM 813 համարանիշի, 47-ամյա Միհրան Մուրադյանի վարած Infiniti մակնիշի 44 UU 844 համարանիշի և 19-ամյա Դավիթ Դավթյանի վարած Toyota մակնիշի 001 AO 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ավելին՝ այստեղ