ԱԺ սննկացած պատգամավորների մասին հրապարակումները նոր չեն: Ժամանակին գրվեց Աշոտ Աղաբաբյանի, Սպարտակ Միքայելյանի մասին:
Վերջերս էլ ակտիվ շրջանառվում են լուրեր պատգանավոր Արագած Ախոյանի սննկացման մասին: Որոշ ժամանակ առաջ տեղեկություններ էին տարածվել, թե պատգամավորին պատկանող ընկերություններից «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել:
Այսօր էլ ահա տեղեկություններ են տարածվել, որ Ախոյանը սննկացել է:
Մենք որոշեցինք ճշտել, թե որքան գումար է ունի Արագած Ախոյանը:
Եվ այսպես, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա վերջին հայտարարագրի տվյալներով՝ պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4,476,810 դրամ, այսինքն ամսական նա ստանում է մոտ 373.000 դրամ:
Որպես շահաբաժին պատգամավորը նշել է 35.000.000 դրամ: Այսինքն ընդհանուր առմամբ Ախոյանի տարեկան եկամուտը կազմել է 39,476,810 դրամ:
Իսկ ահա 2014 թ.-ի տվյալներով պատգամավորի տարեկան աշխատավարձի չափը կազմել է 2,946,870 դրամ, այսինքն ամսական նրա աշխատավարձը կազմում է մոտ 245.000 դրամ: Որպես շահաբաժին Ախոյանը նշել է 35.000.000 դրամ: Ընդհանուր առմամբ Ախոյանի տարեկան եկամուտը կազմել է 37,946,870 դրամ: