Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել: Ժամը 17.05-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այս մասին հայտնում են տարածքայն կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Իրականացվել էր հիվանդների տարհանում: