ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման չի բարձրաձայնել համաշխարհային առաջնորդների անունները, ովքեր ներկում են մազերը: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Կուալա-Լումպուրում կայացած ուսանողների հետ հանդիպաման ժամանակ Օբամային խնդրել են «իմաստուն խորհուրդ» տալ:
«Առաջինը, ինչ ես ուզում եմ, որ ինձ դադարեն անվանել ծեր: Դուք վիրավորում եք իմ զգացմունքները»,-կատակել է Օբաման: Ըստ Օբամայի, երբ նա իշխանության եկավ, նա չուներ սպիտակ մազեր, իսկ այժմ նրանք շատ են: «Ես չեմ ներկում իմ մազերը, իսկ իմ շատ գործընկերներ անում են դա:Ես չեմ ասի ովքեր են ներկում իրենց մազերը: Սակայն նրանց վարսավիրները գիտեն դրա մասին»,-հավելել է ԱՄՆ նախագահը: