Hronika.info-ի փոխանցմամբ՝ Իրաքում պատրաստվում են կառուցել վիթխարի աշտարակ, որի բարձրությունը պետք է կազմի 1.1 կիլոմետր։ Այդ երկնաքերի նախագիծը պատկանում է AMBS Architects ճարտարապետական ընկերությանը։ Նոր աշտարակը ծրագրում են կառուցել Բասրա քաղաքում, որը հանդիսանում է նավթի արդյունահանման ու վերամշակման կենտրոն։
Երկնաքերը ստացել է The Bride անվանումը։ Լիովին իրատեսական է, որ այդ երկնաքերի հայտնվելն ուժեղ ազդակ հանդիսանա նրա համար, որ քաղաքը վերածվի համաշխարհային իրական բիզնես կենտրոնի։ Չի բացառվում նաև, որ մոտ ժամանակներս Բասրայում կհայտնվեն նաև այլ երկնաքերներ։