Թաթարստանի Պետական խորհրդի ղեկավար Ֆարիդ Մուհամետշինը Պետական դումայի և Դաշնային խորհրդի համատեղ նիստում կոչ է արել իսլամիստներին ու ահաբեկիչներին տարբերել միմյանցից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել այն փաստին, որ իսլամը կրոն է, իսկ ահաբեկչությունը՝ գաղափարախոսություն»,-ասել է Մուհամետշինը:
Ավելի վաղ, Դաշնային խորհուրդում առաջարկվել էր ահաբեկիչների համար հատուկ բանտեր ստեղծել, որպեսզի նրանք բանտում էլ մարդկանց իրենց շարքերում չներգրավեն: