Կարևոր իրադարձություններ

Կընդունվե՞ն Ուրիխանյանի առաջարկները. «Հրապարակ»

21 Նոյեմբեր, 2015 09:15
Կընդունվե՞ն Ուրիխանյանի առաջարկները. «Հրապարակ»

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որոշել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ առաջարկելով փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում: Պատգամավորն առաջարկում է պարտադիր նորմ դարձնել պատգամավորի եւ քաղաքացիների, այսինքն՝ ընտրողների հետ ամենամսյա հանդիպումները: Ներկայումս, ըստ ԱԺ կանոնակարգի, ընտրողների հետ հանդիպումները ձեւակերպված են իրավունքների բաժնում, եւ դրա համար պատգամավորներն ամսական 50 հազար դրամ են ստանում․ մինչեւ մեկ տարի առաջ 15 հազար էր: Անկասկած, նրանց մեծ մասն ընտրողի հետ հանդիպում է ընտրությունից ընտրություն, եւ նման փոփոխություններով պատգամավորը կարող է իր դեմ հանել ԱԺ պատգամավորների մեծամասնությանը:

Ենթադրվում է, որ նախագծով կպահանջվի «ապացույցներ» ներկայացնել, իսկ եթե հանդիպումներ չեն լինի, ապա պատգամավորներն այդ գումարը չեն ստանա: Ի դեպ, «այո-ոչ»-ի քարոզչությունն անող պատգամավորները զարմացած են, որ մարզերի բնակիչներն իրենց տարածքից ընտրված մեծամասնական պատգամավորներին անգամ չեն ճանաչում։ Տ. Ուրիխանյանը մեկ այլ նախագծով էլ առաջարկում է կանոնակարգի 15-րդ հոդվածի առաջին կետում փոփոխություն անել եւ պատգամավորական խումբ ստեղծելու շեմն իջեցնել 5-ի՝ ներկայիս 10-ի փոխարեն։

«Դրանով իսկ կտրվի հնարավորություն միեւնույն քաղաքական կուրսի, գաղափարախոսության, ծրագրերի, նպատակների եւ մարտավարության շրջանակներում գործող պատգամավորների համար ձեւավորելու 5 հոգանոց պատգամավորական խմբեր»,- ասված է Ուրիխանյանի հիմնավորման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին