Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է Porsche Cayenne-ի համարանիշներով թանկարժեք Mercedes-ը Երևանի «գաի» պետը տեղափոխել տուգանային հրապարակ. (լուսանկարներ)

21 Նոյեմբեր, 2015 10:13
Ինչո՞ւ է Porsche Cayenne-ի համարանիշներով թանկարժեք Mercedes-ը Երևանի «գաի» պետը տեղափոխել տուգանային հրապարակ. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ կեսգիշերին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանի կարգադրութամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 77 FS 777 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ նշված Mercedes-ի վրա տեղադրված համարանիշները պատկանում են մեկ այլ ավտոմեքենայի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ համարանիշները պետք է տեղադրված լինեին Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վրա, որը պատկանում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի 23/2 տան բնակիչ, 38-ամյա Քրիստինե Սլավիկի Զատիկյանի անվամբ:

Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Հովհաննես Էմինի փողոցի 11 տան բնակիչ Հայկ Բուդաղյանը: Նշված օրինախախտման համար և Ք. Զատիկյանը, և Հ. Բուդաղյանը ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ 100 հազարական դրամի չափով: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին