Կարևոր իրադարձություններ

Մալիում 10 օրով սահմանվել է արտակարգ դրություն

21 Նոյեմբեր, 2015 10:21
Մալիում 10 օրով սահմանվել է արտակարգ դրություն

Մալիի իշխանությունները հայտարարել են երկրում 10 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ երեկ մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցի վրա գրոհայինների հարձակումից հետո։

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթի խոսքով՝ զոհվել է 19 մարդ, ևս 7-ը վիրավորվել են։ Նա հավելել է, որ հարձակում իրականացրած երկու գրոհայիններ սպանվել են։ Այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը 21-ն է։ 
Երկրի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել։

Լրահոս

Դիտել ավելին