Կարևոր իրադարձություններ

Այսօր Ողջույնի համաշխարհային օրն է

21 Նոյեմբեր, 2015 10:29
Այսօր Ողջույնի համաշխարհային օրն է

Ամեն տարի նոյեմբերի 21-ին նշվում է Ողջույնի համաշխարհային օրը: Դրա գլխավոր նպատակն է լայն հասարակության ուշադրությունը բևեռել անձնական շփման կարևորությանը՝ խաղաղության պահպանման նպատակով: Այս մասին գրում է Calend-ը:

Տոնը ստեղծել են ամերիկացի երկու եղբայրներ Մայքլ և Բրայան Մաքոմաքները 1973-ին՝ սառը պատերազմի «ամենաթեժ պահին», ի պատասխան Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտության: Օրն անհրաժեշտ էր որպես բողոքի նշան՝ ընդդեմ միջազգային լարվածության ուժեղացման:

«Անհրաժեշտ է պարզ, սակայն հասարակ արարք»,- որոշեցին եղբայրներն ու սիրալիր ողջույններով նամակներ հղեցին աշխարհի բոլոր ծայրերը՝ հասցեատիրոջը խնդրելով ողջունել ևս մեկին:

Լրահոս

Դիտել ավելին