Կարևոր իրադարձություններ

Արթուր Աբրահամ - Մարտին Մուրայ մենամարտը` այսօր

21 Նոյեմբեր, 2015 10:59
Արթուր Աբրահամ - Մարտին Մուրայ մենամարտը` այսօր

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը կայանալու է այսօր` նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի 'TUI Arena'-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը: Նախօրեին երեկոյան կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մուրայինը՝ 75.4 կգ: Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20:

Լրահոս

Դիտել ավելին