Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ոչ մի յուրահատուկ բան չի տեսնում նրանում, որ «կապտանռնագույններին» միշտ սուլում են Մադրիդի «Ռեալի» մարզադաշտում։ Իսպանացի մասնագետն այդ մասին հայտնել է Պրիմերայի 12-րդ տուրում թիմերի միջեւ հանդիպումից առաջ։
«Չեմ հանդիսանում «Ռեալի» անդամ եւ մարզադաշտում չեմ հանդիսանալու երկրպագուի կարգավիճակով։ Տրամաբանական է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին սուլելու են։ Սակայն այդպիսին է ֆուտբոլը, եւ բռնության ոչ մի երեւույթ չեմ տեսնում։ Ինձ դուր է գալիս նման իրավիճակը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։15-ին։