Կարևոր իրադարձություններ

Փարիզի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը հայտնաբերվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում

21 Նոյեմբեր, 2015 12:22
Փարիզի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը հայտնաբերվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Փարիզի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը հայտնաբերվել ու ձերբակալվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում:
 
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ մարոկկացի 26-ամյա Ահմեթ Դահմաը ձերբակալվել է թուրքական 5 աստղանի հյուրանոցում: Նա փորձել է Թուրքիայից անցնել Սիրիա:
 
Թուրքիայի իրավապահ մարմինները բացահայտել են, որ Դահմանը Թուրքիայում հանդիպելու է Սիրիայի քաղաքացիներ Ահմեթ Թահիրի և Մուհամմեդ Վերդեի հետ: Վերջիններս Թուրքիա էին ժամանել՝ Դահմանին ապահով ձևով Սիրիա տանելու համար: Թուրք իրավապահները Սիրիայի քաղաքացիներին նույնպես ձերբակալել են:

 

Լրահոս

Դիտել ավելին