Ոսկանապատ կայքի փաստմամբ այդ թիվը կազմում է 818 միլիարդ դոլար:
Այս պահին թերևս քննարկել նման աբսուրդ և ապացուցել թե ով ում է պարտք պետք չէ , բայց այն , որ մեր հուշարձանների արժեքի մասին խոսելու կարիք կա այդպես է:
Մոտ հինգ տարի է հուշարձանների հետ առընչվելով ՝ միշտ հարց եմ տալիս ինձ ՝ թե ինչ արժեն հայկական աշխարհով մեկ սփռված հուշարձանները և թե արդի հանրահաշվական ու սպառողական աշխարհում քանի դրամ կգնահարվեր ՀՀ և հայկական կապիտալը ?
Փաստը , որ միայն Նախիջևանի, Արցախի հուշարձանները և մշակութային արժեքը ավելին արժե ինքին ապացույցի կարիք չունի ու անզեն աչքով ու տարբեր մասնագետների կողմից ապացուցված է փոքր չափաբաժիններով , բայց այն , որ կոնկրետ արժեք չի նշվում ՝ մեր բերանը փակում է :
Եվ այսպիսով ավանդական դարձող հարցև է
- ինչ արժեն հայկական հուշարձանները , երբ ասենք մոտ մեկ էպոխա , մոտ հարյուր տարի արարվածը իջեցված է ու ոչ մ տեղ չի ֆիկսվել թե որտեղ է ?
_ Ինչու են հայկական պատմական հուշարձանները վաճառվում կադաստրային արժեքով և ինչ կերպ է կարգավորվում այս ամենի իրավակազմակերպչական հատվածը , քան որ ուզենք թե չուզենք այս շենքերը ունեն գին և ոչ փոքր ? ,արդյոք կա մարմին և արդյոք ապահովագրված են այս կառույցները , քանդակները կամ իրերը ?
Երկիրց դուրս տարվելու դեպքում աառանց հստակ պատասխանի ու փաթեթավորման ոչ մի բան կատարվել չի կարող : Երկրի ներսում այս ամենը ինչպես է կարգավորվում կարգավորվել կամ կարգավորվելու հետագայում?
Որոնք և որն է Պատմական հուշարձան սահմանման արժեհամակարգային գնահատականը , ու եթե վաղը մենք հաշիվ ներկայացնելու լինենք թուրքերին Անիի, ազերներին Ջուղայի ու մնացածներին մնացած հարցերով - ինչ թիվ ենք ասելու ?
Հարյուր տարի կատարված խորհրդային գաղափարախոսական քանդակների ու մոնումենտալ արվեստի դրսևորումների համար ՝ մենք ինքներս մեզ ինչ հաշիվ ենք ներկայացնում?
Տպավորություն է , որ այս հարցերի պատասխանները չկան կամ էլ ոչ մեկին չի հետաքրքրում և դա իրականում այդպես է ու մինչև դրա պահանջը չի կազմակերպվում ՝ ոչ մեկին չես կարողանա հարցնել :
Ի լուր ասեմ , որ Խորհրդային վերջին հաշվառումը որը ներառում է մեր երկրի բոլոր հուշարձանները / բնական պատմական մշակութային ու այլն / կատարվել է 1981թ/