Կարևոր իրադարձություններ

Բջջային հեռախոսը կարելի է լիցքավորել կարտոֆիլի և խնձորի օգնությամբ

21 Նոյեմբեր, 2015 13:47
Բջջային հեռախոսը կարելի է լիցքավորել կարտոֆիլի և խնձորի օգնությամբ

Բջջային հեռախոսը կարելի է լիցքավորել կարտոֆիլի և խնձորի օգնությամբ՝ հայտնում է direct-press.ru-ը:

Մթերքների որոշ տեսակներ, օրինակ՝ կարտոֆիլը, երբ ունի բավարար քանակությամբ հյութ, կարելի է օգտագործել որպես մարտկոց: Բայց պարզվել է, որ այն կարելի է օգտագործել նաև հեռախոսը լիցքավորելու համար:

Nokia-ի բրիտանական մասնաճյուղը մուլտիմեդիայի նկարիչ Քալեբ Չարլենդի և Carphone Warehouse բջջային էլեկտրոնիկայի խանութների ցանցի հետ Լոնդոնի Westfield առևտրի կենտրոնում ցուցադրել է «օրգանական լիցքավորում»:

Փորձի նպատակն էր պարզել, թե Lumia 930 սմարթֆոնը արդյոք հնարավոր կլինի՞ լիցքավորել օրգանական մթերքներով: Այդ անսովոր մարտկոցը կառուցելու համար Չարլենդը օգտագործել է 800 հատ կարտոֆիլ և խնձոր, պղնձե լարեր և ցինկապատ մեխեր: Մետաղները կազմում են դրական և բացասական էլեկտրոդները, իսկ մրգերի և բանջարեղենի թթուները էլեկտրահաղորդիչ լուծույթներ են:

Սարքավորումը ունի 6 մ լայնություն և 2.5 մ երկարություն և արտադրում է 20 միլիամպեր հոսանք և 6 վոլտ լարում, ինչը բավարար է հեռախոսը լիցքավորելու համար՝ հաղորդում է conversations.nokia.com-ը:

http://blog.1in.am/blog/181003.html

 

Լրահոս

Դիտել ավելին