«Մարսելի» հարձակվող Միշի Բատշուային ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Le Figaro»-ն:
Լիգա 1-ի մարզչիների ու ֆուտբոլիստների արհմիությունների միջև կայացած քվեարկության արդյունքում 22-ամյա բելգիացին հավաքել է ձայների 43 տոկոսը և ճանաչվել լավագույնը:
Նշենք, որ հոկտեմբերին անցկացրած 3 խաղերում Բատշուային խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:
Երկրորդը տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեն (39 %), իսկ երրորդը` «Լորյանի» կիսապաշտպան Մուկանջոն (18 %):
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող էր ճանաչվել «Օլիմպիկի» մեկ այլ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Լասանա Դիարան: