Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մալիի Հանրապետության նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթին Բամակոյի հյուրանոցի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, հայտնում է interfax.ru-ն:
Համաձայն հաղորդագրության` Պուտինը հեռագրում ընդգծել է, որ «Մալիի մայրաքաղաքում կատարված անմարդկային հանցագործությունը կրկին հաստատում է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և ամբողջ աշխարհի համար իրական վտանգ է ներկայացնում, նրա զոհերն են դառնում տարբեր ազգությունների և կրոնի մարդիկ, և դրան հակազդել հնարավոր է միայն ամենալայն միջազգային համագործակցության միջոցով»: