Կարևոր իրադարձություններ

Գետազատ գյուղում ազգությամբ եզդի քաղաքացիների բնակարաններից կատարված խոշոր չափի գողությունները բացահայտվել են. կան կասկածյալներ. (տեսանյութ)

21 Նոյեմբեր, 2015 15:21
Գետազատ գյուղում ազգությամբ եզդի քաղաքացիների բնակարաններից կատարված խոշոր չափի գողությունները բացահայտվել են. կան կասկածյալներ. (տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչներ, 24-ամյա Անդրանիկ Գասպարյանին, 24-ամյա Արտյոմ Հովսեփյանին, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչներ, 24-ամյա Գրիգոր Եղիազարյանին և 23-ամյա Գևորգ Եփրեմյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են այս տարվա նոյեմբերի 9-ին Արարատի մարզի Գետազատ գյուղում ազգությամբ եզդի բնակիչներ, 50-ամյա Շիրին Կայմազովի ու նոյեմբերի 8-ին 62-ամյա Վազիզ Համզոյանի սեփական տներից առանձնապես խոշոր չափի գողություններ կատարելու մեջ: Քիչ առաջ կասկածյալներից 3-ը տարբեր ժամերին տեղափոխվել են հանցագործության վայրեր, որտեղ ցույց են տվել, թե ով ինչ գործողություներ է կատարել գողությունները կատարելու ժամանակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք խոստովանել են նաև, որ գողացված ոսկեղենի մի մասը վաճառել են Երևանում գործող Վերնիսաժում: 4 կասկածյալները քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներից Գ. Եղիազարյանը նախկինում եղել է դատապարտված:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 9-ին գողություներ էին տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 00:30-ի սահմաններում Գետազատ գյուղի բնակիչ, 50-ամյա Շիրին Կայմազովը կեսգիշերին կնոջ հետ վերադառնալով տուն՝ նկատել էր, որ տունն ամբողջովին տակնուվրա է արված ու թալանված: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ամուսինները նոյեմբերի 8-ին, ժամը 17:30 մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում գյուղում մասնակցելիս էին եղել հարսանեկան արարողության: Սովորականի նման երեկոյան փակել էին տան դռներն ու լուսամուտները և մեկնել էին հարսանեկան արարողությանը մասնակցելու: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին