Անգլիական «Սթոք Սիթիի» եւ Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Շաքիրին խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարի մասին։
«Համեստ ֆուտբոլիստ եմ, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է «Ոսկե գնդակի» մասին։ Լիոնել Մեսսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն բազմաթիվ գոլեր են խփել ընթացիկ մրցաշրջանում եւ նվաճել տիտղոսներ, այդ պատճառով նրանց հետ մրցակցելը բարդ է։
Սպասում եմ, որ կհայտնվի ֆուտբոլիստ, ով մարտահրավեր կնետի նրանց, սակայն այս պահին միայն Մեսսին եւ Ռոնալդուն են համապատասխանում «Ոսկե գնդակի» մակարդակին։ Տեսնենք, թե ով կհաղթի այս անգամ, սակայն կարծում եմ՝ Մեսսին ավելի շատ հնարավորություն ունի»,- Շաքիրիի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։