Կարևոր իրադարձություններ

Ջրաշենցի 4-ամյա աղջնակի մահվան գործը դատարանում է

21 Նոյեմբեր, 2015 16:14
Ջրաշենցի 4-ամյա աղջնակի մահվան գործը դատարանում է

«Փաստինֆո»-ն գրում է. 

Ջրաշենցի 4-ամյա աղջնակի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրանքի՝ «Արմավիր» բժշկական կենտրոն  ՓԲԸ-ի ինֆեկցիոն և հակատուբերկոլոզային ծառայության պետ Անահիտ Պետրոսյանը, 2015թ. հունիսի 16-ին ինֆեկցիոն բաժանմունք ընդունված Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակչուհուն՝  բժշկական օգնություն ցուցաբերելիս իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի է ցուցաբերել, դրանք պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
 
Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ,  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, փոքրիկը ջերմությամբ, թուլությամբ, փսխում, լուծ ախտանշաններով տեղափոխել է «Արմավիր»-ի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է և նա տեղափոխելով է վերակենդանացման բաժանմունք, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
 
Փոքրիկի հայրը մեզ հետ զրույցում պատմել էր, որ տանը միջոցառում է եղել, երեխան կերել է  այն է, ինչ  բոլորը, իսկ գիշերվա ընթացքում սկսել է փսխել, մրսածության նշաներ են նկատվել,  ծնողները կարծել են, որ ստամոքսի խանգարում է փոքրիկի մոտ:

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին