Կարևոր իրադարձություններ

Մալիի նախագահը հայտնել է ահաբեկչական հարձակման հետևանքով 19 զոհի մասին

22 Նոյեմբեր, 2015 10:27
Մալիի նախագահը հայտնել է ահաբեկչական հարձակման հետևանքով 19 զոհի մասին

Մալիի մայրաքաղաք Բամակոյում Radisson Blu հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 19 մարդ. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Մալիի նախագահ Իբրահիմ Մուբաքար Քեյթի հայտարարությանը: Նա նաև հավելել է, որ ևս 7 մարդ վիրավորվել է: Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 2 զինյալ է ոչնչացվել: Ավելի վաղ ՄԱԿ-ի խաղաղապահները հայտնել էին 27 զինյալի ոչնչացման մասին: Երկրում 10 օրով արտակարգ դրություն է հայտարարվել: Ավելի վաղ հաղորդվում է, որ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ զոհերի թվում Ռուսաստանի 2 քաղաքացի կա: Այժմ աֆրիկական երկրում մոտ 3 հազար զինծառայող է գտնվում, որոնք օպերացիա են իրականացնում իսլամիստների դեմ. վերջիններս, ինչպես հայտնի է, կապ ունեն «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: Ֆրանսիական նախկին գաղութում զինված կոնֆլիկտն ընթանում է 2012-ից:

Լրահոս

Դիտել ավելին