Իսրայելի ոստիկանները մի քանի ժամ որոնումներից հետո ձերբակալել են պաղեստինցուն, ով երկրի հարավային Կիրյատ-Գաթե քաղաքում դանակով վիրավորել է 4 մարդու, այդ թվում՝ դեռահաս աղջկա: Այս մասին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ահաբեկչություն որակավորված հարձակումը շարունակում է գրեթե ամենօրյա հարձակումների շարքը, որոնց երկու ամսում զոհ է դարձել մոտ 17 մահ:
«Ոստիկանական ստորաբաժանումները ահաբեկչին ձերբակալել են Կիրյատ-Գաթե քաղաքում: Դանակով զինված մարդուն բռնել են այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները մի քանի ժամ «մաքրում էին» քաղաքը»,- ասում է ոստիկանության մամլո քարտուղար Միկի Ռոզենֆելդը: Նշվում է, որ ձերբակալված պաղեստինցին Խևրոն քաղաքից է:
Նա վիրավորել է 4 իսրայելցու՝ երկու տղամարդու, կնոջ և 13-ամյա մի աղջկա: