Կարևոր իրադարձություններ

Facebook-ը 3 անգամ փակել է աշխարհի «ամենավատ» անունով տղամարդու անձնական էջը

22 Նոյեմբեր, 2015 13:00
Facebook-ը 3 անգամ փակել է աշխարհի «ամենավատ» անունով տղամարդու անձնական էջը

Ավստրալիայի` վիետնամական ծագում ունեցող բնակիչներից մեկը, ով կրում է աշխարհի, թերևս, «ամենավատ» անունը, համացանցում հրապարակել է իր անձնագրի լուսանկարը, որպեսզի ապացուցի իր տարօրինակ անվան իրական լինելը:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է news.com.au կայքը: 23-ամյա երիտասարդի անունն ամբողջությամբ հնչում է այսպես` Ֆաք Դեթ Բիթչ (Phuc Dat Bich), ինչն անգլախոսների շրջանում ընկալվում է որպես հայհոյանք:

Հետաքրքրական է, որ աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը, ցենզուրայից դուրս համարելով տվյալ օգտատիրոջ անունը, 3 անգամ փակել է նրա անձնական էջը:

Բիթչը բողոքել է, որ ոչ ոք չի հավատում, որ դա իր իսկական անունն է: Փոխարենը շատերը կարծում են, թե երիտասարդը ծաղրում է իր անունը հարցնողներին:

«Այս փաստն ինձ անչափ նյարդայնացնում է: Մարդիկ չեն հասկանում, որ ես ասիական ծագում ունեմ, ուստի՝ անունս անգլախոսների համար տարօրինակ է հնչում»,-ասել է երիտասարդը:

Նշվում է, որ այս լուսանկարը Facebook-ում «հավանել» է 21.000-ից ավելի օգտատեր, ևս 65.000-ը «կիսվել» է դրանով։

Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2015/11/20/worst-name/1850918

Լրահոս

Դիտել ավելին