Մի շարք երկրներից թռիչքների դադարեցումից հետո Շարմ-էլ-Շեյխի հյուրանոցների ծանրաբեռնվածությունը չի գերազանցում 20 տոկոսը: Այս մասին հաղորդում է The Cairo Post պարբերականը՝ վկայակոչելով Հարավային Սինայի հյուրանոցների միության նախկին նախագահ Հուսեյն Ֆաուզիի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ Շարմ-էլ-Շեյխի զբոսաշրջային արդյունաբերության վիճակը կարելի է բնութագրել որպես «աղետալի»:
Ներկայիս 20 տոկոսի կեսը կամ 10 տոկոսը բաժին է ընկնում եգիպտացի զբոսաշրջիկներին, որոնք ճամփորդում են երկրի ներսում:
Նա ընդգծել է, որ զբոսաշրջությունը չի վերականգնվի, քանի դեռ կառավարությունն օդանավակայաններում չի ուժեղացրել անվտանգության միջոցառումները: