Տևական ժամանակ է, ինչ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի փուլից սկսած, մեծ կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից և դրա հետ են կապված նրա՝ ԱՄՆ հաճախակի մեկնումները: Դրանք ըստ շրջանառվող տեղեկությունների, հիմնականում «բուժական» իմաստ ունեն։
Այսօր էլ տեղեկություններ են տարածվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը կարգավորվել է, և նա առաջիկա օրերին Հայաստան կվերադառնա։
Որոշ ժամանակ առաջ, սակայն, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ալկոհոլից կախվածություն ունենալու մասին տեղեկություններին, պնդել էր, որ դրանք սուտ են: «Տարածված տեղեկությունները սուտ են: Եթե Դուք տեսնեք նրա ծնողները քանի տարեկան են և այդ տարիքում ընդհանրապես առողջական խնդիրներ մարդիկ ունեն, թե չէ, այդ հարցը որևէ մեկը չէր տա: Մեկնում է իր ծնողների մոտ, երեխաների մոտ: Երեխաների մի մասն այնտեղ է չէ՞ բնակվում»,-մանրամասնել էր Արմեն Մարտիրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՄՆ հաճախակի այցերի վերաբերյալ:
«Ժառանգության» առաջնորդը շուտով կվերադառնա Հայաստան, քանի որ պետք է ակտիվ մասնակցություն ունենա «ոչ»–ի քարոզարշավին, որին հաշված օրեր են մնացել: