Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարների տեղակալները Եվրախմբի Աշխատանքային խմբի այսօր կայացած նիստի ընթացքում «կանաչ լույս» են վառել ընդհանուր 86 եվրո ծավալով երրորդ վարկային ծրագրի շրջանակներում Աթենքին 2 մլրդ եվրո տրանշի հատկացմանը՝ տեղեկացնում է tass.ru-ն:
Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը հայտարարել է, որ Հունաստանը իրագործել է վարկատուների հետ համաձայնեցված միջոցառումների առաջին փաթեթի բոլոր պահանջները, ինչը երկրի համար բացում է հերթական վարկային տրանշի ստացման ճանապարհը:
Յերուն Դեյսելբլումի խոսքերով՝ դա նաև թույլ կտա Եվրոպական կայունության մեխանիզմին՝ ԵԿՄ-ին, բանկային ոլորտի վերակապիտալացման համար Հունաստանին գումար փոխանցելու վերաբերյալ մի շարք որոշումներ ընդունելու: