Կարևոր իրադարձություններ

Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Արսենալ»

22 Նոյեմբեր, 2015 16:07
Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Արսենալ»

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը կարող է մարզական կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում:

Ինչպես տեղեկացնում է «Sunday People»-ը, շվեդ հարձակվողին հետաքրքրում է կարիերան «Արսենալ»-ում շարունակելու հնարավորությունը:

Իբրահիմովիչի ու ՊՍԺ-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, և դեռևս երկարաձգման վերաբերյալ խոսակցություններ չկան:

Ավելի վաղ Իբրան հայտարարել էր, որ ցանկանում է իր ուժերը փորձել Պրեմյեր լիգայում: Լոնդոնյան թիմը պատրաստ է գրկաբաց ընդունելու Իբրահիմովիչին, հատկապես եթե նա ստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Լրահոս

Դիտել ավելին