Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսն Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ»-ի՝ «Բարսելոնա»-ին 0:4 հաշվով պարտվելուց հետո ներողություն է խնդրել «արքայական» ակումբի երկրպագուներից:
«Բարդ է բացատրություն տալ այսպիսի պարտության վերաբերյալ: Մենք պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից այս խաղի համար:
Հանդիպումը մեզ համար չստացվեց. այդպես պատահում է: Հուսով եմ՝ մենք կկարողանանք մոռանալ այս ձախողումը»,- Ռամոսի խոսքն է փոխանցում «Ռեալ»-ի պաշտոնական կայքը: