Five Finger Death Punch ռոք խումբը հայտարարել է իր համերգի օրը տեղափոխելու մասին՝ հնարավոր ահաբեկչության մասին տեղեկությունների տարածումից հետո: Համերգը պետք է կայանար Միլանի Alcatraz ակումբում՝ նոյեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Anonymous խմբի ցանցահենները տարածել են այն վայրերի ցուցակը, որտեղ ԴԱԻՇ-ը իբր պետք է կազմակերպի ահաբեկչություններ: Ցուցակում են ընդգրկվել միջոցառումներ Հռոմում, Միլանում, Ատլանտայում (ԱՄՆ), Ինդոնեզիայում, Բեյրութում և երեք միջոցառում՝ Փարիզում: Ցանցահենները պնդում են, որ ինքնուրույն են բացահայտել այդ տվյալները, բայց չեն կարողացել գտնել դրանց լիովին հաստատումը: