Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն իր կարիերան կշարունակի թուրքական «Բեշիկթաշ»-ում, տեղեկացնում է Beyaztv-ն:
Ըստ աղբյուրի` թուրքական ակումբն արդեն իսկ համաձայնության է եկել մոսկովյան ակումբի հետ: Գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Հավելենք, որ վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներն ակտիվորեն խոսում էին մոսկովյան ակումբի հայազգի ֆուտբոլիստների հնարավոր հեռացման մասին: