Կարևոր իրադարձություններ

Պետությունը ստանձնում է պարտավորություն հայրենադարձության հարցում. Արծվիկ Մինասյան

22 Նոյեմբեր, 2015 17:40
Պետությունը ստանձնում է պարտավորություն հայրենադարձության հարցում. Արծվիկ Մինասյան

Սահմանադրական փոփոխությունների «Այո և ոչ» հեռուստանախագծի հարավային արշավախումբը գտնվում է Արարատի մարզի Արարատ գյուղում։ Այստեղ ժողովրդի հետ զրույցում «այո» խմբին այսօր միացած «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ, եթե ցանկանում ենք երկրի ներկա վիճակը վերանա, ուրեմն պետք է հիմքը փոխվի:Պատգամավորը վստահեցրեց, որ նոր սահմանադրությամբ ժողովուրդը երկրի կառավարման անմիջական մասնակից է դառնում։ ‹‹Սահմանադրական փոփոխություններին անդրադարձ չի կատարվում պետականության հիմքերին, որը հայ ընտանիքն է: Առաջին անգամ հայ ընտանիքը գտնվելու է պետության ուղիղ պաշտպանության ներքո: Պետությունը ստանձնում է պարտավորություն հայրենադարձության հարցում, հայոց լեզվի պաշտպանվածության հարցում››,-ասաց Մինասյանը: Սակայն պատգամավորի վերջին արտահայտությունը՝ պետությունը ստանձնում է պարտավորություն՝ հայոց լեզվի պաշտպանվածության հարցում, դուր չեկավ Ոչ-ի ճակատի ներկայացուցիչ Ազատ Արշակյանին: Վերջինս համոզված է, որ նոր Սահմանադրությամբ հայոց լեզվի մասին միայն մի նախադասություն կա, այն էլ ՝ Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Արծվիկ Մինասյանի ժխտումն ապացուցելու եկավ Այո-ի ճակատից Հրայր Թովմասյանը, ով որպես ապացույց կարդաց սահմանադրության համապատասխան հոդվածը, նշելով, որ ոչ թե մեկ, այլ երկու նախադասություն կա հայոց լեզվի մասին նոր սահմանադրությունում: Որպես վերջաբան, Արծվիկ Մինասյանն էլ նշեց. ‹‹ Իրականում այս փոփոխությունները իշխանության և ընդիմության միջև չէ: Այս փոփոխությունը Հայաստանը լավը տեսնելու մեջ է››:

Slaq.am - Լրատվական աղբյուր


 

Լրահոս

Դիտել ավելին