Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է 57-ամյա տղամարդու՝ Ա. Մ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը 2014 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցումի մոտ նկատելով 14-15 տարեկան երեք աղջիկների՝ 1999 թվականին ծնված Մ.-ին ու Զ.-ին և 2000 թվականին ծնված Ջ.-ին, հետապնդել է նրանց, նրանց հետևից մտել է գետնանցում:
Աղջիկների ուշադրությունը գրավել է սկզբում «Վախ» ասելով, հետո էլ ասել է. «Աղջիկներ, կարողա՞ ուզեք» և ցուցադրել է իր սեռական օրգանն ու նրանց աչքի առաջ զբաղվել է ձեռնաշարժությամբ:
Անչափահաս աղջիկները խուճապահար փախել են տարածքից…
Ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:
Դատարանը Ա. Մ.-ն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել է 3 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 6-ից:
Աղբյուրը`1in.am