Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մասնագետները կասկածելի առարկաներ չեն հայտնաբերել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության օդանավում, որն արտահերթ վայրէջք է կատարել Կանադայի Հալիֆաքս քաղաքում՝ կապված ռումբի առկայության մասին տեղեկատվության հետ։
Այդ մասին հայտարարել է Կանադայում Թուրքիայի դեսպան Սելչուք Ունալը։ Նրա խոսքով՝ օդանավի ստուգման արդյունքում կասկածելի իրեր չեն հայտնաբերվել, և շուտով ուղևորները կզբաղեցնեն իրենց տեղն ու օդանավը կմեկնի Ստամբուլ։ Ինքնաթիռը Նյու Յորքից Ստամբուլ ուղևորվելիս հարկադիր վայրէջք է կատարել Հալիֆաքսի օդանավակայանում։
Աղբյուրը`1in.am