Կարևոր իրադարձություններ

Ագուերոն` Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ հարավամերիկացի ֆուտբոլիստ

22 Նոյեմբեր, 2015 19:38
Ագուերոն` Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ հարավամերիկացի ֆուտբոլիստ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն, Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպման ընթացքում գրավելով մրցակցի դարպասը, դարձել է ԱՊԼ-ի պատմության ամենաարդյունավետ հարավամերիկացի ֆուտբոլիստը, տեղեկացնում է Goal.com-ը:

Ագուերոն «Լիվերպուլ»-ի դեմ խաղում խփեց իր 85-րդ գոլն Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մինչ այդ ԱՊԼ-ի ամենաարդյունավետ հարավամերիկացի ֆուտբոլիստն արգենտինական «Բոկա Խունիորս»-ի հարձակվող Կառլոս Տևեսն էր:

Վերջինս հանդես է եկել «Վեսթ Հեմ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և «Մանչեսթեր Սիթի»-ում: «Քաղաքաբնակներ»-ի կազմում Տևեսը դարձել էր 84 գոլի հեղինակ:

Հավելենք, որ երրորդ տեղում է գտնվում «Լիվերպուլ»-ի նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ով այժմ հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնա»-ում:

Լրահոս

Դիտել ավելին