Կարևոր իրադարձություններ

Իրանում ազատազրկման են դատապարտել The Washington Post թերթի լրագրողին

22 Նոյեմբեր, 2015 19:40
Իրանում ազատազրկման են դատապարտել The Washington Post թերթի լրագրողին

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` Իրանում լրտեսության համար ազատազրկման են դատապարտել ամերիկյան թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանին։ Այդ մասին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գոլամ Հոսեին Մոսհենի Էջեին։

Էջեին դրա հետ մեկտեղ չի հստակեցրել, թե ինչ ժամկետով է ազատազրկվել լրագրողը։ Նա ընդգծել է, որ չի կարող մանրամասներ ներկայացնել։ Թերթի խմբագիրներից Դուգլաս Ջելան հայտարարել է, որ իրենց լրագրողին ազատազրկման դատապարտելն անարդարություն է։

Նա նկատել է, որ Ջեյսոնն արդեն 487 օր անցկացրել է բանտում, սակայն իրանական կողմը որևէ ապացույց չի ներկայացրել նրա կողմից օրինախախտման համար, և որ լրագրողը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Ջեյսոն Ռեզայանը Թեհրանում աշխատում է 2012 թվականից։

Նրան կնոջ հետ միասին ձերբակալել են այս տարվա հուլիսին։ Կինն ազատ է արձակվել հոկտեմբերին։ Այդ ամբողջ ընթացքում ամերիկացու դեմ մեղադրանք չի ներկայացվել։

Աղբյուրը`1in.am

Լրահոս

Դիտել ավելին