Կարևոր իրադարձություններ

Երիտասարդ բռնցքամարտիկներն սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում

22 Նոյեմբեր, 2015 19:25
Երիտասարդ բռնցքամարտիկներն սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներն սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Լեհական Կոլոբժեկ քաղաքում անցկացվող առաջանությունում անհաջող է մեկնարկել 81 կգ Սոս Քոչարյանը, ով 2:0 հաշվով զիջել է առաջնությունը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ լեհ Միշել Սոչժինսկիին:

Հաջորդը ռինգ է դուրս եկել 49 կգ Ալեն Դանիելյանը, ում հաջողվել է հաղթել Ռուսաստանը ներկայացնող Անտոն Վորոբյովին: Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը թուրք Յուցել Բուրակն է:

Նոյեմբերի 22-ին ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը և 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Աղբյուրը 1in.am

Լրահոս

Դիտել ավելին